ԱՄՆ-ի քաղաքացիական ավիացիայի դաշնային վարչությունը վերացրել է օդանավերում թռիչքի եւ վայրէջքի ժամանակ էլեկտրոնիկայից օգտվելու արգելքը: Նոր կանոններն ուժի մեջ կմտնեն հաջորդ տարվա սկզբին:

Սպասվում է, որ ուղեւորներին թույլ կտան չանջատել էլեկտրոնային գրքերը, MP3-նվագարկիչները եւ պլանշետները: Չնայած դրան՝ որոշ արգելքներ դեռեւս պահպանվում են: Նախկինի նման չի կարելի SMS ուղարկել եւ խոսել բջջային հեռախոսով, ինչպես նաեւ WiFi-ի միջոցով նամակ ուղարկել եւ ստանալ, հայտնում է The Australian-ը:

Համարվում է, որ էլեկտրոնային սարքերի ազդանշանները կարող են ազդել օդանավի համակարգի աշխատանքի վրա կամ էլ խախտել օդաչուների կապը ցամաքային ծառայությունների հետ: Արգելքն ԱՄՆ-ում գործել է 20 տարի: Պետք է նշել, որ բջջային հեռախոսների գոյության ամբողջ ընթացքում գրանցվել է միայն 75 դեպք, երբ սարքերը խանգարել են թռիչքին, հաղորդում է  Russia Today-ը: