Ամերիկայի Միայցյալ Նահանգներն առաջին անգամ դիմավորել են աշխարհում ճանապարհորդող հսկայական ռետինե բադին: Ռետինե հրաշքը որոշել է կանգ առնել Պիտսբուրգում:

Չորս հարկանի շենքի բարձրությամբ փետրավորին նախագծել է հոլնդացի նկարիչ Ֆլորենտին Հոֆմանը:  Փչովի թռչունը նա կառավարում է 2007 թ.-ից: Նրա հսկայական ստեղծագործությունը զբոսնում է խոշոր մեգապոլիսներում, որոնք մեջ ջրամբարներիին մոտ են գտնվում:

Հիասքանչ ռետինե թռչունն արդեն հասցրել է լինել Հոնկոնգում, Սիդնեյում, Ամստերդամում: Անցյալ տարի այն տեսնելու հնարավորություն ունեին Լոնդոնի բնակիչները : Թռչունի երթուղին Թեմզա գետի երկայնքով էր:

Հոֆմանի խոսքով՝ իր բադը սահմաններ չի ճանաչում: Նա ոչ ոքի չի խանգարում, ոչ մի նշանակություն չունի ու չունի քաղաքական երանգավորումներ: Ինչպես հաղորդվում է, Պիտսբուրգից հետո թռչունը կանցնի երեքամսյա հանգստի, գրում է Lifenews-ը: