Ավստրալացի եւ բրիտանացի գիտնականները քնին նվիրված հետազոտություն են անցկացրել, մասնավորապես առավոտյան ժամերին խորը քնի վերաբերյալ: Պարզվել է, որ աշխարհի բնակչության 15 տոկոսի համար շատ դժվար է հեռանալ գիշերային հանգստից: Նրանք արթնանում են հոգնած, գլխացավով եւ այլ սոմատիկ ախտանիշներով:
Մասնագետները առանձնացրել են երեք հիմնական պատճառներ, որոնք ազդում են առողջ քնի վրա՝ դեռահասության տարիք, հերթափոխային աշխատանք եւ ալկոհոլ:
Դեռահասները շատ դժվար են արթնանում առավոտյան, որպեսզի դպրոց կամ համալսարան հաճախեն: Դա կապված է հորմոնալ ֆոնի տատանումների հետ: Բայց եթե նրանց չկանոնակարգեն, քնի խանգարումը կարող է նրանց ուղեկցել ողջ կյանքի ընթացքում:
Առավոտյան դժվար են արթնանում նաեւ հերթափոխային ռեժիմով աշխաողները: Երրորդ պատճառը ոչ սթափ վիճակում քնելն է: Այդ դեպքերում մարդիկ քնի մեջ խռռացնում են, դժվար են շնչում, իսկ այդպիսի պայմաններում նորմալ քնել հնարավոր չէ:





























