Պակիստանի Փեշավար քաղաքի շուկաներից մեկում հզոր պայթյուն է տեղի ունեցել, որի արդյունքում զոհվել է առնվազն 29 մարդ, ավելի քան 40-ը վիրավոր են, հաղորդում է պակիստանյան Geo News հեռուստաալիքը: Նախնական տվյալներով` գործել էր մեքենայում տեղադրված պայթուցիկ սարքավորումը: Զոհերի թվում հինգ կամ վեց կանայք են, որոնք այրվել են իրենց երեխաների հետ միասին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Պայթյունը տեղի է ունեցել ոստիկանական բաժանմունքի հարեւանությամբ: Ողբերգության պահին իրավապահ մարմինների աշխատակիցները պայթյունի վայրում չեն եղել: Պայթյունի հետեւանքով այրվել են 8 խանութ եւ շրջակայքում կայանած ավտոմեքենաները:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին ահաբեկիչները Պակիստանի Փեշավար քաղաքում ավտոբուսի երթուղու վրա գործարկել էին պայթուցիկ սարքավորում: Ահաբեկչության արդյունքում զոհվել էր 12 մարդ: