«Բոքո հարամ» խմբավորման նիգերիացի իսլամիստները սպանել են Նիգերիայի հյուսիս-արեւելքում գտնվող քոլեջներից մեկի ավելի քան 50 ուսանողի: Այդ մասին սեպտեմբերի 29-ին հայտարարել է ուսումնական հաստատության ռեկտորը: Ինչպես նշում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, սպանվածների ու վիրավորների թվի վերաբերյալ հստակ տվյալներ դեռ չկան:

Ինչպես հաղորդում է Associated Press-ը, ծայրահեղականները կրակ են արձակել սովորողների ուղղությամբ գիշերը, երբ նրանք քնած էին: Բացի այդ ահաբեկիչները հրդեհել են քոլեջի տարածքում գտնվող մի քանի շինություններ:

Նշենք, որ սեպտեմբերի 20-ին իսլամիստական «Բոքո հարամ» խմբավորման գրոհայինները  հարձակվել էին Նիգերիայի հյուսիս-արեւելքում գտնվող Բենիշեյխ քաղաքի վրա: Այն ժամանակ հաղորդում է 143 զոհերի մասին: