Ինդոնեզիայի ափերի մոտ խորտակված նավի զոհերի թիվը աճել է 33 մարդու, շուրջ 60 մարդ համարվում է անհետ կորած, հայտնում է «Սինհուա» գործակալությունը:
Մերձավոր Արեւելքից փախստականներ տեղափոխող նավը, որը մեկնում էր Ավստրալիա, խորտակվել էր սեպտեմբերի 27-ին` Ինդոնեզիայի ափերի մոտ:
Ինդոնեզիայի ափերի մոտ փախստականներ տեղափոխող նավ է խորտակվել
Նավում եղել է մոտ 120 մարդ, նրանցից 28-ին հաջողվել է փրկել: Որոնողափրկարարական գործողությունը շարունակվում է:
Ըստ AFP-ի, որը վկայակոչում է «ՌԻԱ Նովոստին», 2013թ. սկզբից Ավստրալիայի տարածք է ժամանել 18 հազար փաստական: Հուլիսին կառավարությունը դադարել էր ընդունել ապօրինի միգրանտներին, նրանց սկսել էին ուղարկել Պապուա Նոր Գվինեա:





























