Սեպտեմբերի 30-ին Չինաստանի հյուսիսում շինություն է փլուզվել, 16 մարդ համարվում է անհետ կորած: Ողբերգական պատահարը տեղի է ունեցել Հյուսիսային Չինաստանի Հեբեյ նահանգի Ուան քաղաքում:
Ըստ նախնական տեղեկության` վաղ առավոտյան փլուզվել է լքված գործարանի մի հատվածը, որտեղ գիշերում էին գյուղերից մեկում հանքերի ստորգետնյա կառույցների շինարարությունում աշխատող 16 բանվորներ, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»` վկայակոչելով «Սինհուան»:
Դեպքի վայրում կատարվում են փրկարարական աշխատանքներ: Պարզվում են փլուզման պատճառները:





























