Սեպտեմբերի 30-ին Բաղդադում տեղի ունեցած մի քանի ահաբեկչությունների զոհ է դարձել 33 մարդ: 100 մարդ վիրավորվել է:
Ըստ արեւմտյան լրատվամիջոցների ` քաղաքի տարբեր հատվածներում ահաբեկիչներն ավելի քան տասնյակ մեքենաներ են պայթեցրել: Պայթյուններից մեկը տեղի է ունեցել Սադր Սիթի քաղաքի շիական թաղամասերից մեկում: Ահաբեկիչները մեքենան պայթեցրել են բանջարեղենի շուկայում, հայտնում է «Ռոսիյսկայա գազետան»:
Նշենք, որ երկրոմ ահաբեկչությունները հաճախադեպ են դարձել իսլամական երկու կրոնական համայնքների` շիաների եւ սուննիների հակամարտությամբ պայմանավորված:





























