Նիգերիայի հյուսիս-արեւմտյան հատվածում տեղակայված քոլեջի հանրակացարանում հարձակման արդյունքում զոհվել է առնվազն 50 ուսանող: Ամենայն հավանականությամբ, հարձակման համար պատասխանատու է ծայրահեղական «Բակո Հարամ» խմբավորումը: Այդ ծայրահեղականների նպատակն է Նիգերիայի հյուսիսում խալիֆայություն ստեղծել, որտեղ կիշխեն շարիաթի օրենքները: Հարձակումն իրականացվել է Գուժբա գյուղական շրջանում, հաղորդում է BBC-ի Ռուսական ծառայությունը:
Զոհերի հստակ քանակ առայժմ չի հաղորդվում, սակայն հայտնի է, որ խոսքը 40-50 մարդու մասին է: Ուսանողների վրա հարձակումն իրականացվել է գիշերային ժամերին: Քոլեջի աշխատակիցը հաղորդել է, որ անվտաննգության ուժերը շարունակում են այրված շինության փլատակների տակից զոհերի մարմիններ դուրս բերել:
Մայիսին Նիգերիայի նախագահը հրամայել էր «Բակո Հարամի» դեմ ռազմական գործողություններ սկսել, իսկ մայիսի 14-ին երկրի հյուսիս-արեւելքում արտակարգ իրավիճակ էր հայտարարվել:





























