Կուրիլյան կղզիների տարածքում հոկտեմբերի 1-ին ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել: Չինական սեյսմագիտական կենտրոնը երեւանյան ժամանակով ժ. 07:38-ին տեղի ունեցած երկրաշարժի մագնիտուդը գնահատել է 7,1, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
ԱՄՆ-ի երկրաբանական ծառայությունը երկրաշարժի մագնիտուդը, որի էպիկենտրոնն Օխոտի ծովում էր, գնահատել է 6,4:
Ռուսաստանցի սեյսմագետները, ըստ «Ինտերֆաքսի», հոկտեմբերի 1-ին Օխոտի ծովում՝ Կամչատկայի արեւմտյան ափին, 5,0 մագնիտուդով երկրաշարժ են արձանագրել: Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Կամչատկայի Պետրոպավլովսկից 360 կմ այն կողմ:
Կամչատկայի երկրեմասի բնակիչները մինչեւ 3 բալ ուժգնությամբ ցնցումներ են զգացել: Շենքերում կահույքը ցնցվել է:
Զոհեր եւ ավերածություններ չկան, ցունամիի վտանգի նախազգուշացում չի եղել:




























