Մեքսիկայում հատուկ գործողության արդյունքում սեպտեմբերի 30-ին հաջողվել է ազատել ավելի քան 70 առեւանգված մարդկանց: Ոստիկանությունը նաեւ ձերբակալելե է երեք մարդու, որոնք առեւանգման կազմակերպման հանցակիցներն են:
Մեքսիկական լրատվամիջոցները հաղորդում են, որ ընդհանուր առմամբ ազատվել է 73 մարդ, որոնց թվում բացի մեքսիկացիներից, եղել են նաեւ Հոնդուրասի, Գվատեմալայի, Սալվադորի քաղաքացիներ: Առեւանգվածների մեջ եղել են նաեւ անչափահասներ: Նրանց հիմնականում առեւանգել են ավտոբուսներից կամ ավտոբուսային տերմինալներից, իսկ որպես պատանդ պահելով՝ հարազատներից գումարներ են շորթել, հաղորդում է «Internovosti.Ru»-ն:
Մեքսիկացի իրավապաշտպանների տվյալներով՝ տարեկան երկրում առեւանգում են մոտ 20 000 ապօրինի ներգաղթյալների, որոնց ազատման համար նրանց հարազատներից պահանջում են մոտավորապես երկու հազար դոլար:




























