Նոր Զելանդիային պատկանող Կերմադեկ կղզիների մոտ հոկտեմբերի մեկին 6,7 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել: Չնայած ուժող ստորգետնյա ցնցումներին, ցունամիի վտանգի մասին չի հայտարարվել, հաղորդել է Հավայան կղզիներում տեղակայված Ցունամիի նախազգուշացման խաղաղօվկիանոսյան կենտրոնը:

Երկրաշարժի հիպոկենտրոնը եղել է 34կմ խորությունում՝ անմարդաբնակ հրաբխային կղզեխմբի մոտ, հաղորդում Gis meteo-ն: Կերմադեկ կղզին գրեթե դատարկ է: Երկրաշարժի արդյունքում զոհերի եւ փլուզումների մասին չի հաղորդվում:

Կերմադեկ կղզիները Խաղաղօվկիանոսյան Հրե օղակի մի մասն են, այստեղ հուժկու երկրաշարժերը հաճախակի բնույթ են կրում: