Մեքսիկայի Սակատեկաս նահանգի Տեպետոնգո քաղաքի քաղաքապետ Ֆիլեմոն Կառլոս Ռոբլեսը ենթակաների ներկայությամբ ինքնասպանություն է գործել:
Քաղաքապետը սեպտեմբերի 30-ին աշխատանքի գալուց հետո ուղեւորվել է հանրային կարգուկանոնի համար պատասխանատու վարչություն, որտեղ ոստիկաններից իբրեւ թե նայելու նպատակով զենք է խնդրել: Նա հանկարծ վերցրել է ատրճանակը, պահել գլխի մոտ եւ սեղմել ձգանը: Մահը վրա է հասել ակնթարթորեն, փոխանցում է «Ռոսբալտը»:
Պաշտոնյայի արարքի շարժառիթները հայտնի չեն: Հայտնի է, որ տարիներ առաջ հանցագործներն առեւանգել էին նրա որդուն, որի համար փրկագին էր վճարվել:




























