Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մարտի 24-ին հրավիրել է խորհրդակցություն` նվիրված սոցիալապես անապահով խմբերի քաղաքացիներին ծառայությունների դիմաց տրվող դրամական օգնության հարցերին:
ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից NEWS.am-ին հայտնում են, որ երկրի ղեկավարը կարեւորել է պետության կողմից սոցիալապես անապահով խավերի նկատմամբ հատուկ վերաբերմունքի ցուցաբերումը` այն համարելով սոցիալական արդարության հանգուցային բաղադրամասերից մեկը:
Նախագահը կոնկրետ հանձնարարականներ է տվել կառավարությանը` մոտակա ժամանակաշրջանում սոցիալապես անապահով խմբերին տրվող օգնության չափերի բարձրացման կապակցությամբ:
Խորհրդակցությանը մասնակցել են ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք:



























