Հայաստանում Գերմանիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ռայներ Մորելը բացատերլ է, թե ինչու է հետաձգվում Հայաստանի համար նվիրատուների կոնֆերանսը: Ինչպես այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է դեսպանը, նվիրատուների կոնֆերանսի անցկացման գաղափարը բխում է օգնության նախաձեռնութունից՝ ազատ առեւտրի գոտու ստեղծման հեռանկարի շրջանակներում:

«Այսինքն դա կարելի է դիտարկել մի համատեքստում, կոնֆերանսը մեկ կառույցի մաս է: Քանի ո իրավիճակը վերանայման ենթակա է, կարծում եմ, որ այս հատվածը եւս պետք է վերանայվի»,-ընդգծել է դեսպանը:

Հիշեցնենք, որ Հայաստանը հայտարարել է Մաքսային միությանն անդամակցելու մտադրության մասին: Սակայն ԵՄ-ում կարծում են, որ ՄՄ-ն անդամակցելը հակասում է «Արեւելյան գործընկերության» շրջանակներում նախապատրաստված փաստաթղթին՝ կապված ազատ առեւտրի գոտու ստեղծման հետ: