Ընթացիկ տարում Վրաստանում սկսվելու է չորս հիդրոէլեկտրակայանների շինարարություն: Ինչպես փոխանցում է «Ռոսբալտ»-ը, վկայակոչելով երկրի էներգետիկայի նախարարությունը, դրանցից մեկը Լուխունի ՀԷԿ-ը, կառուցվելու է Ռաչա շրջանում, փուլային տարբերակով, եւ շահագործման է հանձնվելու 2015թ.:
Եւս մեկ փոքրիկ հիդրոէլեկտրակայան կառուցվելու է Օզուրգետի շրջանում՝ Վրաստանի արեւմուտքում, եւ նրա հզորությունը կազմելու է 6 մեգավատտ: Ավելի հզոր ՀԷԿ, որն ունակ է լինելու տալ 41,2 մեգավատտ էլեկտրաէներգիա, կառուցվելու է Արեւմտյան Վրաստանում, Չոխաթաուրի շրջանում: Նախագիծը գնահատվում է 90 մլն եվրո:
Ոչ հեռու կառուցվելու է եւս մեկ հիդրոէլեկտրակայան՝ բաղկացած երկու կայաններից՝ 36 եւ 5,2 մեգավատտ հզորությամբ:
Ինչպես ավելի վաղ ասել էր Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին, նոր հիդրոէլեկտրակայանները երկրին հնարավորություն կտան էլեկտրաէներգիա արտահանել:



























