Լիբիայի ԱԳՆ-ն ԱՄՆ-ի դեսպանին կանչել եւ բացատրություն է պահանջել «Ալ Կաիդայի» առաջնորդ Անաս ալ Լիբիին ձերբակալելու համար, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով AFP-ն:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 6-ին ամերիկյան հատուկ ծառայությունների հակաահաբեկչական գործողության արդյունքում Լիբիայի մայրաքաղաք Տրիպոլիի մոտակայքում ձերբակալվել էր Անաս ալ Լիբին (այլ անունն է Նազիր Աբդուլհամադ ալ Ռուկայի), որին կասկածում են 1998թ. Նայրոբիում եւ Դար էս Սալամում ԱՄՆ-ի դեսպանատների վրա հարձակումներին մասնակցելու մեջ: Ամերիկյան իշխանությունները նրան բռնելու համար խոստանում էին 5 միլիոն դոլար:
Ավելի վաղ արդեն հաղորդվել էր, որ Լիբիայի կառավարությունն ԱՄՆ-ից հատուկ գործողության վերաբերյալ բացատրություն է պահանջել: Լիբիական իշխանությունները հասկացրել էին, թե չեն ցանկանում, որ Լիբին տարվի ԱՄՆ՝ հետաքննության եւ դատի համար. «Լիբիայի քաղաքացին պետք է դատվի իր երկրում՝ անկախ նրան ներկայացված մեղադրանքներից»,- ասել էին նրանք:
Ահաբեկիչ Լիբիին բռնելու հատուկ գործողությունը դարձել է ԱՄՆ-ի եւ Լիբիայի միջեւ վեճի պատճառ





























