Հայաստանի Ազգային տոնի կապակցությամբ, Բուխարեստի TV H հեռուստաալիքը «Բարի գալուստ Ռումինիա» ծրագրով հոկտեմբերի 6-ին մեկժամանոց հաղորդում էր նվիրել Հայաստանին: Հաղորդման հյուրն է եղել պատմաբան, Բուխարեստի «Արարատ» հանդեսի խմբագիր Էդուարդ Անտոնյանը: Հաղորդումը, որը վարել է հայտնի հեռուստալրագրող Սիմոնա Շերբանը, բազմաթիվ հարցերի շրջանակներում անդրադարձել է հայոց պատմությանը, Ռումինիայի հայ համայնքի անցյալին եւ ներկային, հայկական երաժշտությանը, տեսարժան վայրերին, ազգային տարազներին եւ խոհանոցին:
Հաղորդման մեջ զգալի բաժին էր հատկացված Հայոց ցեղասպանությանը եւ Ռումինիայում ապաստանած հայ գաղթականների ճակատագրին: Մոտ ապագայում նույն հեռուստաալիքը նախապատրաստում է մի այլ հաղորդում, որն ամբողջովին նվիրված կլինի 1915թ. Հայոց ցեղասպանությանը եւ համաշխարհային առումով դրա հետեւանքներին:





























