ԱՄՆ-ի Կապիտոլիումի շենքի մոտ էմիգրացիոն բարեփոխումների կողմնակիցների հանրահավաքի ընթացքում հոկտեմբերի 8-ին ութ կոնգրեսականների են ձերբակալել։

Ոստիկանությունը ձերբակալությունները սկսել է այն բանից հետո, երբ նրանք փակել են դեպի Կոնգրեսի շենք տանող ճանապարհը։

Միջոցառման ընթացքում ընդհանուր առմաբ մի քանի տասնյակ մարդ է ձերբակալվել։

Նրանցից ոմանց ոստիկանները տարել են պլաստիկե ձեռնաշղթաներ հագցնելով։

Նվազագույնը 200 մարդ ձերբակալվել է։ Կազմակերպիչները հանրահավաքի մասնակիցների թիվը մոտ 10000 են գնահատում։

Օբամայի նախընտրական խոստումների մեկի՝ իմիգրացիոն բարեփոխումների մասին նախագիծն ամերիկացի սենատորները հրապարակել էին հունվարին, դրան աջակցել էր Սպիտակ տունը։ Նախագիծը հավանություն էր ստացել Սենատում ինչպես Օբամայի համախոհների, այնպես էլ Հանրապետական կուսակցության ներկայացուցիչների կողմից: Իր հերթին ներկայիս տեսքով նախագծին դեմ  են հանդես գալիս Ներկայացուցիչների պալատի  հանրապետականները, հաղորդում է lenta.ru-ն` վկայակոչելով արեւմտյան լրատվամիջոցները:

Եթե օրինագիծն ընդունվի, 11 միլիոն մարդ ԱՄՆ-ում իր գտնվելը կարող է օրինականացնել, այդքան է երկրում ապօրինի բնակվող արտասահմանցիների պաշտոնական թիվը: