Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն դիմել է խորհրդարանին՝ խնդրելով իրեն հատուկ լիազորություններ հատկացնել, որոնք հարկավոր են կոռուպցիայի դեմ պայքարելու եւ տնտեսական պատերազմին հակազդելու: Այս մասին նա հայտարարել է Ազգային վեհաժողովի պատգամավորների առաջ ելույթ ունենալով: Այս մասին հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:

Մադուրոյի նախորդ Ուգո Չավեսը իր ղեկավարման 14 տարիների ընթացքում չորս անգամ Ազգային վեհաժողովից հատուկ լիազորություններ է ստացել, որոնց շնորհիվ ստորագրել է ավելի քան երկու հարյուր նախագահական հրամանագրեր, որոնք օրենքի ուժ են ունեցել: