Տիբեթում ոստիկանությունը կրակ է բացել ցուցարարների բազմության վրա: Առնվազն 60 մարդ վիրավորվել է:

Բիրու բնակավայրում բողոքի ակցիա է տեղի ունենում: Բնակիչները պահանջում են ազատել սեպտեմբերին ձերբակալված ակտիվիստին: Ձերբակալվածը հրաժարվել է իր տանը Չինաստանի դրոշ կախել, հաղորդում է «Gazeta.Ru»-ն՝ վկայակոչելով BBC-ն:

Ցույցի մասնակիցները պնդում են, որ իրենց դեմ նաեւ կիրառվել է արցունքաբեր գազ: Ոստիկանությունն իր հերթին հերքում է թե հրաձգության, թե արցունքաբեր գազի կիրառման փաստը: Բացի այդ, նրանք պնդում են, որ չի եղել նաեւ ցույց: