Ղազախստանում, հոկտեմբերի 5-ին, հարսանիքի ժամանակ փեսան իրեն վատ է զգացել: 26-ամյա երիտասարդին շտապ տեղափոխել են հիվանդանոց, սակայն կյանքը փրկել չի հաջողվել:

Ողբերգությունը տեղի է ունեցել Ժանգալինսկի շրջանի Ժանգալա ավանում:

«Հարսանիքի ժամանակ, փեսան իրեն վատ է զգացել եւ ուշագնաց եղել: Երիտասարդին անմիջապես տեղափոխել են տեղի հիվանդանոց, սակայն բժիշկները չեն կարողացել օգնություն ցուցաբերել, նա մահացել է, այդպես էլ գիտակցության չգալով»,-լրագրողներին պատմել են ոստիկանությունում:

Նախնական տվյալներով՝ մահվան պատճառը ճնշման կտրուկ տատանումն է եղել, նրա մոտ սրտի նոպա է գրանցվել, հաղորդում է «Նովոստի Կազախստանա»-ն: