Իննամյա տղան, որը առանց տոմսի Մինեապոլիսից Լաս Վեգաս էր թռել, նախկինում բախվել էր ոստիկանության հետ. Օդանավակայանի դեպքից մի քանի օր առաջ նա բեռնատար էր առեւանգել:

Առաքման ծառայություններից մեկի աշխատակիցը բեռնատարը հոկտեմբերի 1-ին կայանել էր եւ վերադառնալով՝ այն չէր գտել: Իննամյա տղան առեւանգել էր մեքենան եւ բախվել ոստիկանական մեքենայի: Վթարից հետո տղային բռնել էին, հետո տուն ուղարկել:

Հենեպին շրջանի առողջապահության դեպարտամենտից հայտնել են, որ մի քանի օր առաջ տղան առանց տոմսի բարձրացել էր ակվապարկի ատրակցիոններից մեկը, հայտնում է lenta.ru-ն՝ վկայակոչելով The Star Tribune-ը:

Տղան օդանավակայանի աշխատակցուհու որդի է, այժմ ճշտվում է, թե արդյոք մայրն օգնել է որդուն ինքնաթիռ բարձրանալիս:

Հիշեցնենք, հոկտեմբերի 3-ին իննամյա տղան, որի անունը չի հաղորդվում, Մինեապոլիսից Լաս Վեգաս էր թռել առանց տոմսի: Նրան հայտնաբերել էին միայն թռիչքի պահին: