Բոլիվիայի Տիտիկակա լճի հատակին միջազգային հնագետների խումբը հնագույն գանձ են հայտնաբերել՝ մոտ երկու հազար առարկաներ, հաղորդում են բոլիվիական լրատվամիջոցները: Այդ իրերը տարբեր ժամանակաշրջանների են պատկանում, այդ թվում՝ ինկերի կայսրության շրջանին: Լիճը տեղակայված է Բոլիվիայի եւ Պերուի սահմանին, ընդգծում են լրատվամիջոցները:
Տիտիկակա լճի վերաբերյալ բազմաթիվ լեգենդներ են պտտվում, ինչն էլ գրավում է հետազոտողների ուշադրությունը: Դեռեւս 1960-ականներին Ժակ-Իվ Կուստոն եւ նրա թիմը լճի հատակին հայտնաբերել են քաղաքակրթության առարկաներ, փոխանցում է «Ինտերֆաքսը»:





























