Նյույորքյան տեսախցիկները ֆիքսել են հոլիվուդյան ոճով վթարի կադրեր: Բրուքլինի փողոցներից մեկում Lamborghini-ի վարորդը գերազանցել է արագությունը: Մեքենան բախվել է այլ տրանսպորտային միջոցի, հետ մղվել եւ ամբողջ թափով բախվել ծառին: Հարվածի արդյունքում 400 հազար դոլար արժողությամբ մեքենան երկու կես է եղել: Վարորդը գրեթե չի տուժել, հաղորդում է «Ռոսիա 24» հեռուստաալիքը:
Ականատեսները վկայում են, որ հաճախ են մեքենան տեսել այդ շրջանում, իսկ դրա տերը գրեթե միշտ գերազանցել է արագությունը:




























