Բրիտանական հասարակությունում նոր սկանդալ է հասունանում՝ կապված աբորտների հետ: Վերջին շրջանում երկրում ավելացել են դեպքերը, երբ սեռային հատկանիշի հիման վրա ծնողները աբորտի են դիմում: Իշխանությունները մտադիր են արգելել գենդերային հատկանիշի վրա հիմնված աբորտները, հաղորդում է Daily Mail-ը:

Այս ամենը կապված է վերջերս տեղի ունեցած աղմկահարույց դատավարության հետ, երբ բժիշկները աբորտի են դիմել, քանի որ ապագա մայրը դժգոհ է եղել պտղի սեռից: Այս մասին հաղորդում է «Vesti.ru»-ն: