Կատուները ոչ միայն չեն սիրում, երբ իրենց շոյում են, այլեւ նույնիսկ դրանից սթրեսի են ենթարկվում: Նման անսպասելի եզրակացության են եկել գիտնականները, որոնց հետազոտության արդյունքները հրապարակվել է ամերիկյան «Ֆիզիոլոգիա եւ վարք» գիտական ամսագրում:

Բրազիլիայի, Ավստրիայի եւ Մեծ Բրիտանիայի գիտնականները պարզել են, որ երբ կատուներին շոյում են, նրանց օրգանիզմում «սթրեսի հորմոն» (կորտիզոլ) է արտադրվում:

«Մենք եկանք եզրակացության, որ առավել մեծ սթրեսի են ենթարկվում այն կատուները, որոնց դա դուր չի գալիս, բայց թույլ են տալիս իրենց շոյել»,-նշել է հետազոտության հեղինակներից մեկը՝ Դենիել Միլսը, հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:
Գիտնականները նաեւ պարզել են, որ փափուկ մորթի ունեցող կատուները դեմ չեն, որպեսզի տանն այլ կատուներ լինեն, քանի որ շոյանքների մի մասը բաժին է հասնում այդ կատուներին: