Երկու կոռպորացիաներ աշխատել են RTS,S պատվաստանյութի ստեղծման վրա, որը կանխել է Աֆրիկայում երեխաների շրջանում մալարիայով հիվանդանալու դեպքերը: RTS,S-ի մշակմանն աջակցում է Բիլլ եւ Մելինդա Գեյթսերի հիմնադրամը:

Գիտնականները եկել են այն եզրակացության, որ միայն այդ պատվաստանյութը կարող է արմատապես լուծել այդ հիվանդության հետ կապված խնդիրը:

Իրականացված կլինիկական փորձարկումները խոշորագույնն են եղել Աֆրիկայում: Դրանց մասնակցել է յոթ երկրների 15,5 հազար երեխա, փոխանցում է «Միր 24»-ը:

Երեխաների շրջանում հիվանդների թիվը կրճատվել է 25 տոկոսով:

2014-ին նախատեսվում է լիցենզիա ձեռք բերել՝ մալարիայի դեմ պատվաստանյութն արտադրելու համար: