Ամերիկյան դատարանը մերժել է չինական Ralls Corp. ընկերության հայցն ընդդեմ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի: Ընկերության ղեկավարությունն ամերիկացի առաջնորդին մեղադրում է ոչ իրավահավասար արգելքի մեջ՝ կապված Օրեգոնա նահանգում քամու ուժով աշխատող էլեկտրակայանների շինարարության հետ: Գործը քննել է Վաշինգթոնի դաշնային դատարանը:

Նախորդ տարվա սեպտեմբերին Օբաման արգելել էր Ralls Corp.-ին քամու գեներատորների համար աշտարակներ կառուցել: Նախագահն ընդգծել է, որ այդ նախագիծը սպառնում է ԱՄՆ ազգային անվտանգությանը: Բացի այդ Օբաման պարտավորեցրել էր չինական ընկերությանը կարճ ժամկետներում վաճառել այն հողակտորները, որոնց վրա պետք է կառուցվեին էլեկտրակայանները:

Դատարանը կքննի չինական ընկերության բողոքն ընդդեմ Օբամայի

Ինչպես չինական կողմն է պնդում, Օբամայի որոշումը կապված է նրա հետ, որ այն տեղը, որտեղ պետք է էլեկտրակայանը կառուցվեր, մոտ է ամերիկյան ռազմաբազային: Այս մասին հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:»