Բելգիայի նախկին վարչապետ, Եվրոպական ժողովրդական կուսակցության նախագահ Վիլֆրիդ Մարտենսը մահացել է երեկ գիշերը: Նա մահացել է 77 տարեկան հասակում: Այս մասին հոկտեմբերի 10-ին հաղորդել է բելգիական մամուլը:
Նրա ղեկավարությամբ ԵԺԿ-ն դարձել է Եվրախորհրդարանի ամենամեծ քաղաքական կուսակցությունը եւ մեծ ազդեցություն ունեցել ԵՄ քաղաքականության վրա, ասվում է euractiv կայքում: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:





























