Եվրախորհրդարանի Սախարովի անվան «Մտքի ազատության համար» մրցանակակիր է դարձել պակիստանցի թալիբների հարձակման ենթարկված պակիստանցի աղջիկը, որը պայքարում է հանուն նրա, որ կանայք ամբողջ աշխարհում սովորելու իրավունք ունենան, հաղորդում է Russia Today-ը:

Մալալա Յուսուֆզայը ծնվել է Պակիստանի հյուսիսում՝ ուսուցիչ եւ բանաստեղծ Զիյաուտդին Յուսուֆզայի ընտանիքում:

2012-ի հոկտեմբերի իննին թալիբ ակտիվիստը մտել է դպրոցական ավտոբուս եւ կրակ բացել աղջիկների վրա: Մալալան լուրջ վնասվել էր, սակայ  ողջ մնացել: 2013-ի հուլիսին նա ելույթ է ունեցել ՄԱԿ-ում՝ խոսելով կանանց կրթության անհրաժեշտության մասին: Այժմ Մալալան 16 տարեկան է եւ բնակվում է Մեծ Բրիտանիայում:

Սախարովի անվան մրցանակակրի դրամային պարգեւը կազմում է հիսուն հազար եվրո: