Ավելի քան 140 երկրների ներկայացուցիչներ ստորագրել են Մինամատի կոնվենցիան՝ փաստաթուղթ, որը կարգավորում է սնդիկի գլոբալ օգտագործումը: Այս մասին այսօր «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ին է հաղորդել Ճապոնիայում շրջակա միջավայրի հարցերով ՄԱԿ-ի ծրագրի ներկայացուիչները:
Ըստ այդմ, յուրաքանչյուր կողմը մի շարք միջոցներ ձեռնարկի, որոնք ուղղված են սնդիկի օգտագործումը կարգավորելու եւ սահմանափակելու այդ նյութը պարունակող իրերի արտադրությունը: Կոնվենցիան ստորագրած բոլոր կողմերը մինչեւ 2020թ պարտավորվում են արգելել այդ ծանր մետաղի ներմուծումը, բացառությամբ փաստաթղթում նշված դեպքերի:





























