Մեծ Բրիտանիայի կառավարությունն, այսօր՝ հոկտեմբերի 10-ին, նոր օրինագիծ է ներկայացրել, որը  որն ուղղված է ներգաղթը կանխելու դեմ:

Օրինագծում կան մի շարք դրույթներ, որոնք կբարդացնեն ապօրինի ներգաղթյալների ժամանումը Միացյալ թագավորություն եւ բացահայտված խախտումների դեպքում կհեշտացնեն նրանց արտաքսումը: Խստացվելու է այն մարդկանց նկատմամբ վերահսկողությունը, որոնք փորձում են գրանցում ստանալ ամուսնության կամ քաղաքացիական միության շնորհիվ: Բանկերին կարգելվի միգրացիոն օրենսդրությունը խախտողների համար բանկային հաշիվներ բացել, հաղորդում է «Lenta.Ru»-ն:

Կառավարությունը կարծում է, որ այդ միջոցները թույլ կտա բարդացնել անբարեխիղճ օտարերկրյացիների կյանքը, որոնք փորձում են ամեն կերպ մնալ ապրելու Մեծ Բրիտանիայում:

Տարբեր գնահատականներով՝ այժմ Մեծ Բրիտանիայում ապօրինի ներգաղթյալների թիվը 600 հազարից 1,1մլն է: