Սպիտակ տան բանակցություները հանրապետականների հետ կառավարության հնարավոր «միացման» մասին անարդյունք են ավարտվել:
ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի եւ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Ջոն Բեյների, ինչպես նաեւ մի շարք կոնգրեսմենների 90 րոպեանոց երկխոսությունն ավարտվել է նրանով, որ Բեյները նույնիսկ մամուլի հաղորդագրություն չի տարածել:
Ավելի վաղ Բեյներն առաջարկել էր ժամանակավորապես մեծացնել ԱՄՆ-ի պետպարտքի շեմը, որպեսզի հոկտեմբերի կեսերին դեֆոլտ տեղի չունենար, հայտնում է gazeta.ru-ն` վկայակոչելով CNN-ը:
Օբաման մերժել էր հանրապետականների այդ նախագիծը, քանի որ այն չէր նախատեսում ԱՄՆ-ի կառավարության աշխատանքի վերսկսումը, հայտնում է NEWSru.com-ը` վկայակոչելով The New York Times-ին: Օբաման պնդել էր անհապաղ «միացնել» կառավարությունը: Reuters-ը հայտնում է, որ հանդիպմանը ուժի մեջ մտած առողջապահության բարեփոխումներիմասին օրենքի հնարավոր փոփոխությունները չեն քննարկվել:
Հոկտեմբերի 11-ին Օբաման մտադիր է Սպիտակ տանը հանդիպել հանրապետական սենատորների հետ:
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ում բյուջետային ճգնաժամ է. պետական հաստատությունների զգալի մասը չեն աշխատում արդեն տասն օր:





























