Շվեդիայի ոստիկանությունը հեռացրել է Շվեդիա Hermitage Capital հիմնադրամի ղեկավար Ուիլյամ Բրաուդերի նկատմամբ հետախուզում սկսելու, նրան ձերբակալելու եւ հանձնելու վերաբերյալ Ռուսաստանի հայցը:

ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, հիմնադրամի ներկայացուցչին վկայակոչելով, ասում է, որ Բրաուդերին առնչվող նյութերը հեռացվել են Ինտերպոլի գլխավոր քարտուղարության կարգադրությամբ: Կազմակերպությունը հայցի բնույթը քաղաքական է համարել: Ավելի վաղ համանման հիմնավորմամբ Ռուսաստանին մերժել էին Ֆրանսիան եւ Մեծ Բրիտանիան:

Մեծ Բրիտանիայի քաղաքացի Ուիլյամ Բրաուդերի նկատմամբ Ռուսաստանը միջազգային հետախուզում էր հայտարարել հուլիսի 25-ին՝ «Գազպրոմ»-ի մոտ 3 մլրդ արժողությամբ բաժնետոմսեր յուրացնելու գործով: Հիմնադրամի աուդիտոր Սերրգեյ Մագնիտսկին, որը բանտում մահացել էր 2009թ. նոյեմբերին, նույնպես մեղավոր էր ճանաչվել: