Եվրամիության ղեկավարությունը փորձում է իրականում ապացուցել, որ նույնքան դրական է վերաբերում Հայաստանի քաղաքացիների սպասումներին՝ կապված վիզային ռեժիմի պարզեցման հետ, որքան որ Ռուսաստանի կողմից ստեղծվող Եվրասական միությանը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է աշխարհաքաղաքական վերլուծության եվրոպական կենտրոնի տնօրեն, քաղաքական գիտությունների թեկնածու Մատեուշ Պիսկորսկին՝ անդրադառնալով Եվրախորհրդարանի կողմից Հայաստանի եւ ԵՄ միջեւ վիզային ռեժիմի պարզեցման եւ ռեադմիսիայի մասին համաձայնագրի արտոնմանը:
«Մաքսային միությանն անդամակցելու մասին հայկական իշխանությունների որոշումը ոչ մի կերպ չի նշանակում ԵՄ հետ հարաբերությունների վատացում, անգամ՝ հակառակը: Ուստի պետք է ակնկալել, որ Հայաստանը դինամիկորեն կզարգացնի հարաբերությունները թե ԵՄ, թե Եվրասիական միությա հետ»,-ընդգծել է Մատեուշ Պիսկորսկին:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի իննին Եվրախորհրդարանը արտոնել է ԵՄ եւ Հայաստանի միջեւ ռեադմիսիայի եւ վիզային ռեժիմի պարզեցման մասին համաձայնագիրը:Դա նշանակում է, որ Հայաստանի քաղաքացիներն ավելի քիչ խնդիրներ կունենան կարճ ժամանակով ԵՄ երկրներ մուտք գործելիս:





























