Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիի 28-ամյա ընկերուհի Ֆրանչեսկա Պասկալեն ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունեցող կին է: Այս մասին իր բլոգում գրել է կինոդերասանուհի եւ ծագումով բուլղարացի պրոդյուսեր Միշել Բոնեւը:
Նա հեգնանքով է վերաբերում Ֆրանչեսկայի եւ Սիլվիոյի «վերերկրային սիրո պատմությանը»՝ նշելով, որ Ֆրաչեսկան լեսբուհի է. «Ես նրա համար ավելին եմ եղել, քան ընկերուհին»,-պնդում է Բոնեւը: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Բոնեւը կարծում է, որ Բեռլուսկոնին հայտարարել էՖրանչեսկայի հետ նշանադրության մասին, որպեսզի «շարունակի զվարճանալ նրա եւ նրա ընկերուհիների հետ, եւ չքննարկվի հասարակության շրջանում»:
Տեղական լրատվամիջոցների տվյալներով՝ Բոնեւի անկեղծությունների պատճառով Պասկալեի փաստաբանները ներկայումս դատական հայց են նախապատրաստում:





























