Պապական հուշամեդալները նվիրված են հոգեւոր նոր առաջնորդ Ֆրանցիսկին: Սխալը թույլ են տվել պապի կարգախոսում՝ Vidit ergo Jesus publicanum et quia miserando atque eligendo vidit, ait illi sequere me(«Հիսուսը տեսավ հողահարկի վրա նստած մարդուն ու ասաց նրան՝ «Հետեւիր ինձ»): Առայժմ հայտնի չէ, ինչպես է Ֆրանցիսկն արձագանքել միջադեպին, հաղորդում է BBC-ին:
Մինչեւ սխալի հայտնաբերում մի քանի հուշամեդալ արդեն վաճառվել էր, սակայն ավելի ուշ Վատիկանը վաճառքից հետ է կանչել վացուներորդ ողջ չափաբաժինը: Փորձագետների կարծիքով՝ սխալներով հուշամեդալներն արդեն ահռելի արժեք կունենան, հաղորդում է «Polit.ru»-ն:
Ավելի վաղ Վատիկանը Հիսուսին համարել էր աշխարհում առաջին սոցցանց վարողը, քանի որ հենց նա սկսեց կիրառել կարճ արտահայտությունները Twitter-ի ի հայտ գալուց հազարավոր տարիներ առաջ: Որպես օրինակ հոգեւորականները առաջարկել են Հիսուսի՝ «Սիրեք զմիմյանս» արտահայտությունը:





























