Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) կոչ է անում մինչեւ 2020թ. լիովին հրաժարվել սնդիկային ջերմաչափերի արտադրությունից:
Նախաձեռնությունը, որը ԱՀԿ-ի հետ միասին առաջ է քաշել «Առողջապահություն առանց վնասի» կազմակերպությունը, սնդիկային ջերմաչափերի կիրառումից հրաժարում է ենթադրում, ինչպես նաեւ ճնշումը չափելու այն սարքերից, որոնցում սնդիկ է կիրառվում, հայտնում է rbc-ն՝ վկայակոչելով կազմակերպության հաղորդագրությունը:
ԱՀԿ-ի ղեկավար Մարգարետ Չանը նշել է, որ սնդիկը քիմիական այն տասը տարրերից մեկն է, որոնք առավել շատ են մտահոգում բժիշկներին:
Համաձայն սնդիկի կիրառությունն աշխարհում կարգավորող կոնվենցիայի՝ բժշկական սարքերում սնդիկի կիրառումը թույլատրելի է մինչեւ 2030թ.:





























