Օրգանական մթերքները տարբերվում են սովորականից: Որոշ մթերքներ պարարտացնում են քիմիական նյութերով: Ֆերմերները մոլախոտերից ազատվելու համար օգտագործում են թունաքիմիկատներ, իսկ օրգանական ֆերմերները օգտագործում են միայն էկոլոգիապես մաքուր պարարտանյութեր, որպեսզի մթերքում քիչ թունաքիմիկատներ լինեն, գրում է Huffington Post-ը:
Կարտոֆիլ
Կարտոֆիլն աճեցնում են առանց կոլորադյան բզեզի դեմ պայքարող քիմիական նյութերի, թունակաքիմիկատների, քիմիական սինթեզված հանքային պարարտանյութերի: Կարտոֆիլն աճում է համեմատաբար մաքուր հողում, որոնք հեռու են արդյունաբերական գոտիներից: Այդ ամենն իրականացվում է մշակաբույսերի ռոտացիայի կանոններին համաձայն:
Միս
Հաճախ կենդանիներին աճի համար կերակրում են հորմոններով եւ հիվանդությունների դեմ պայքարելու համար տարբեր դեղամիջոցներ են տալիս: Ապագայում այդ տեսակ միսը վնասում է առողջությանը: ԵՄ-ն փաստացի արգելել է անասունների աճի համար հորմոններ կիրառել: Շատ ֆերմերներ աշխատում են կենդանիների համար ապահովել մաքուր օդ, թարմ սնունդ, որպեսզի նրանց աճը բնական լինի: Օրգանական միսը առողջ սպիտակուցների ու հարուստ ամինաթթուների իդեալական աղբյուր է:
Կաթ
Շատ երկրներում հնարավոր է օրգանական կաթը գնել սովորականի գնով: Այն անվնաս է եւ պարունակում է անվնաս նյութերի հավելյալ «չափաբաժիններ»: Խմելով օրգանական կաթ՝ կարելի է օրգանիզմը հագեցնել անհրաժեշտ քանակությամբ կալցիումով:
Խնձոր
Խնձորը ամենաօգտակար մթերքներից մեկն է: Այն նվազեցնում է քաղկեղի ու սրտային հիվանդությունների առաջացման հավանականությունը, եթե մթերքը օրգանական է:
Ելակ
Եթե ելաի գույնը շատ վառ է, ապա այն օրգանական չէ, աճեցման ընթացքում օգտագործել են հավելանյութեր:
Օրգանական ելակն իր մեջ մեծ քանակությամբ C վիտամին է պարունակում եւ պայքարում է բորբոքումների ու զանազան քրոնիկական հիվանդությունների դեմ:
Կաղամբ ու սպանախ
Կաղամբն ու սպանախը պարունակում են մեծ քանակությամբ օգտակար նյութեր ու նվազագույն չափով կալորիաներ
Ծիրան
Հյութալի ու համեղ ծիրանը պարունակում է օրգանական թթուներ, հարուստ են տարբեր խմբի վիտամիններով, ինչպես նաեւ կարոտինով:
Ծիրանի օգտագործումը խթանում է ստամոքսի գործունեությունը, բարելավում ճարպոտ ուտելիքի մարսումը: Ռեվմատիզմի, երիկամային ու սրտանոթային համակարգի հիվանդությունների դեպքում ծիրանը գերազանց դեղամիջոց է:




























