Ադրբեջանում ծայրահեղ վիրավորված են ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ից. այնքան, որ արդեն քննարկում են այդ կազմակերպությունների հետ կապերը խզելու հնարավորությունը:

Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, Ադրբեջանի ԿԸՀ-ն հայտարարություն է տարածել այն մասին, որ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի նախնական հաշվետվությունը Ադրբեջանում կայացած նախագահական ընտրություններ վերաբերյալ վիրավորում է ադրբեջանցի ընտրողների կամքն ու առհասարակ չի ընդունում այն:

Հայտարարության մեջ նշվում է, որ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի կողմից ընտրություններին տված գնահատականը էապես տարբերվում է 20 այլ միջազգային կազմակերպությունների դիրքորոշումից, որոնք հետեւել են ընտրությունների ընթացքի: «ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը, որը հարեւան երկրներում աչք է փակում ընտրախախտումների, նույնիսկ մարդու կյանքի հանդեպ ոտնձգությունների վրա, շարունակում է Ադրբեջանին ներկայացնել կեղծ, իրականությանը չհամապատասխանող նկատողություններ»,- ակնարկում է Ադրբեջանի ԿԸՀ-ն:

Որպեսզի յուրահատուկ չթվա, ԿԸՀ-ն այստեղ էլ է հիշատակել ղարաբաղյան կոնֆլիկտի մասին՝ հիշեցնելով, որ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը ոչ այս կողմի, ոչ այն կողմի, այլ «բռնի տեղահանվածների ու գրավված տարածքների մասին»:

ԿԸՀ-ը ամփոփման մեջ հայտարարել է, որ ստիպված է դիմել Ադրբեջանի կառավարությանը ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի հետ հետագա համագործակցության հարցը վերանայելու վերաբերյալ: Հիշեցնենք, որ այս առթիվ Ադրբեջանը նախքան ընտրությունները կանխատեսել էր ԵԱՀԿ-ի արդար քննադատությունն ու ջանացել էր հնարավորինս կրճատել երկրում ԵԱՀԿ ներկայությունը՝ գրասենյակի կարգավիճակը հասցնելով ծրագրի համակարգողի մակարդակի: