Առողջ մարդկանց հարկ չկա ընդունել D վիտամին: Գիտական հետազոտությունները ցույց են տվել, որ նման հավելումները չեն ավելացնում ոսկրածուծի հանքային խտությունը(ՈՀԽ), ինչը կարող էր արդյունավետ միջոց հանդիսանալ օստեոպորոզի կանխարգելման համար:

Բիոհավելումների ընդունումն իմաստ ունի միայն տարեց մարդկանց մոտ կոտրվածքների կանխարգելման համար: Այն էլ այն դեպքում, եթե դրանց օգտագորումը ուղեկցվում է առողջ սննդակարգի պահպանմամբ ու մարզական վարժություններով, հաղորդում է BBC-ին՝ վկայակոչելով նորզելանդական գիտնականների հետազոտությունները:

Աշխատանքի հեղինակները Օքլենդի համալսարանի հետազոտողներ են: Նրանք վերլուծել 23 վաղ ուսումնասիրություններ, որոնց մասնակցել են ավելի քան 4 հազար մարդ: Փորձի ենթարկվածները միջինը երկու տարվա ընթացքում հավելումներ են ընդունել: Արդյունքները ցույց են տվել, որ դա ոչ մի կերպ չի ազդում ոսկորների ամրության վրա, ուստի ոչ մի կերպ չէր կարող ծառայել որպես օստեոպորոզի կանխման միջոց, եւ ըստ այդմ, կոտրվածքների առաջացման ռիսկերը, հաղորդում է MedDaily.ru-ն:

Միաժաման տարեց մարդկանց համար հավելումները կարող են արդյունավետ միջոց հանդիսանակ ազդոսկրի կոտրվածների կանխարգելման համար: Իհարկե, այդ դեպքում գիտնականները խորհորդ են տալիս չմոտանալ մարզվել ու սննդակարգին հետեւել, որը մեծ քանակությամբ կալցիում կպարունակի: