Ֆրանսիայում հոկտեմբերի 12-ին դատարանը դատավճիռ է կայացրել երեք տղամարդու ու մի կնոջ, ովքեր Կամերունի 19-ամյա բնակչուհու մարմնից դուրս էին մղում սատանային: Նրանք կենթարկվեն երեքից վեց տարվա ազատազրկման:
Էկզորցիստների թվում է նաեւ աղջկա նախկին ընկերը:
Դատապարտյալները Յոթերորդ օրվա վկաների եկեղեցու հետեւորդներ են, ինչը բողոքականության ճյուղ է հանդիսանում: Արարողության նախաձեռնողը աղջկա նախկին ընկերն էր: Դատարանում նա պնդում էր, որ ինքը մարգարե է, եւ սրբազան առաքելություն ունի: Իսկ ապագա զոհի պահվածքն իրեն կասկածելի էր թվացել, հաղորդում է Ռոսբալտը:
Ոստիկանության տվյալներով՝ հանցագործությունը տեղի է ունեցել 2011թ.-ին: Դատապարտյալները Փարիզի արվարձաններից մեկում նրան կապել են խաչի, այն տեղադրել են ներքնակի վրա ու յոթ օր շարունակ զոհին պահել են այդ վիճակում:
Աղջկան հայտնաբերելուց հետո ոստիկանությունը հայտարարել է, որ աղջկա մոտ ջրազրկում ու հյուծվածություն է նկատվել, նրա մարմնի վրա առկա էին բռնության հետքեր:





























