Եթե կինը սթրեսային վիճակում է, ապա դա ոչ միայն կարելի է տեսնել, այլեւ հոտով զգալ:  Գիտնականները պարզել են, որ սթրեսի ազդեցության տակ կանանց օրգանիզմը սկսում է սպեցիֆիկ հոտ արձակել, որը ոչ մի այլ  հոտի նման չէ:

Ըստ ամերիկացի գիտնականների՝ սթրեսից կանանց մարմնի հոտը փոխվում է:  PLOSone ամսագրում հրապարակվել է մարդկային մարմնի հոտի ոլորտի մասնագետ, բժիշկ Սյուզան Բիլե Հուլեթի ուսումնասիրությունը, որում ասվում է, որ ուժեղ շոգից կամ ֆիզիկական մարզումներից արտադրված քրտինքի հոտը տարբերվում է սթրեսից առաջացած քրտինքի հոտից, փոխանցում է  Medikforum.ru-ն:

Գիտնականները փորձի համար 3 տարբեր հանգամանքներում (շոգ եղանակ, սպորտ, սթրեսային իրավիճակ) 48 կանանց  քրտինքի նմուշներ են վերցրել եւ ապացուցել, որ սթեսի հետեւանքով արտազատվող քրտինքի հոտը տարբերվում է մնացածից:

Ի դեպ, տղամարդկանց համար սթերսի հետեւանքով արտադրված քրտինքի հոտն ամենատհաճն է՝ ի տարբերություն լողափում արեւի հետեւանքով արտազատված քրտինքի: