ԱՄՆ ռազմաօդային ուժերի գեներալ-մայոր Մայքլ Քերրիին հեռացրել են աշխատանքից՝ «վստահության կորստի» հիմնավորմամբ:

Քերրին ԱՄՆ 20-րդ օդային բանակի հրամանատարն էր, նրա ենթակայության տակ էին գտնվում երեք ռազմակայաններ՝ միջմայրցամաքային բալիստիկ հրթիռներով:

Ամերիկյան զինվորական շրջանակների աղբյուրի փոխանցմամբ՝ Քերրիին ազատել են ալկոհոլը չարաշահելու եւ «ծառայության ընթացքում անվայել պահվածքի» պատճառով, գրում է Gazte.ru-ն՝ վկայակոչելով BBC-ն:

Ավելի վաղ ազարտային խաղերի եւ խաբեբայության հանդեպ սիրո համար աշխատանքից ազատվել էր ԱՄՆ ռազմավարական հրամանատարության ղեկավարի տեղակալ, փոխծովակալ Թիմ Գիարդինը: