Նոր օրենքի համաձայն իսպանական մայրաքաղաքում տասնյակ անգամ կավելանա տուգանքը ամեն տեսակ «հակասոցիալական պահվածքի» համար. մարմնավաճառությունից մինչեւ հասարակական վայրում գորգ թափ տալը, հաղորդում է The Independent-ը:

Նման նախաձեռնությունը արդեն անվանել են ամենախիստը սկսած 1948թ.-ից: Նոր օրենքի նախագիծը կարգավորում է մարդկային ժամանակակից թուլությունները: Օրենքի համաձայն, տղամարդը, որին կնկատեն մարմնավաճառի ծառայություններից օգտվելիս, առաջին անգամ կնախազգուշացվի: Եթե օրենքը խախտի երկրորդ անգամ, ապա հարկադրված կլինի վճարել 750 եվրո տուգանք: Իրենք` մարմնավաճառները, ընդ որում, պատասխանատվության չեն ենթարկվում, հաղորդում է Russia Today-ը:

Ավելի մեծ տուգանքի` 3000 եվրո չափով, կտուգանվեն դպրոցների մերձակայքում մարմնավաճառության եւ անչափահասներին մուրացկանության դրդելու համար: Վտանգավոր հանցանքների թվում է նաեւ ոչ անվտանգ վայրում ծաղկամանը պատշգամբում պահելը: Արգելվելու է փողոցային առեւտուրը, չարտոնված ներկայացմամբ զբոսաշրջիկներից գումար շորթելն ու անգամ քաղաքային արհեստական լճակներում նավակ բաց թողնելը: