Վինձորի բնակիչ, ազգությամբ հայ Կարեն Մկրտչյանը պատրաստվում է նոյեմբերին իր տիկների ցուցահանդեսը կազմակերպել Ժամանակակից արվեստի վինձորյան տոնավաճառում: Այդ մասին է գրում «The Royal Borough Observer»-ը:

Երկու երեխաների հոր համար 10 տարվա ընթացքում տիկնիկների պատրաստումը սիրողական զբաղմունք էր: Ձեռագործ տիկնիկի ստեղծման համար պահանջվում է երկու օրից մինչեւ երեք շաբաթ ժամանակ: Մկրտչյանը, ով արդեն 18 ամիս բնակվում է Մեծ Բրիտանիայում, հայտնել է. «Ես ցանկանում եմ, որ տոնավաճառում իմ սեղանը հարուստ լինի: Հույս ունեմ ստեղծել տիկնիկներ ամանօրյա թեմաներով՝ Սանտա-Կլաուսի ու էլֆերի հետ միասին»:

Հայաստանում ծնված տիկնիկագործը առաջին անգամ իր աշխատանքները կներկայացնի տոնավաճառում: Կարեն Մկրտչյանը անհամբեր սպասում է այդ միջոցառմանը: Վինձորի Արքայական ձիարշավարանում նոյեմբերի 9-10 անցկացվող ամենամյա տոնավաճառին կմասնակցեն ավելի քան 120 լուսանկարիչ, նկարիչ ու քանդակագործ: