AirBaltic ընկերության օդանավը, որն այսօր իրականացնում էր Ռիգա-Մոսկվա չվերթը, վերադարձել է ելակետային օդանավակայան, քանի որ առաջին օդաչուի ինքնազգացողությունը վատացել է:
Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստին», AirBaltic-ի փոխտնօրեն Յանիս Վանագսը հաղորդել է, որ BT416 չվերթն ուղեւորվել է «Դոմոդեդովո», սակայն ստիպված է եղել հետ վերադառնալ, քանի որ օդաչուներից մեկը բողոքել է վատ ինքնազգացողությունից: «Նման դեպքերում օդանավը պետք է վայրէջք կատարի մոտակա օդանավակայանում»,-ասել է նա:
Նրա խոսքով՝ օդանավում եղել է 64 ուղեւոր եւ անձնակազմի չորս անդամ: Ուղեւորները կկարողանան Մոսկվա մեկնել առաջիկա չվերթերով: Ավիաընկերության ներկայացուցիչներն ուղեւորներին ապահովել են սնունդով եւ հյուրանոցային համարներով:





























