Իսրայելի նախագահ Շիմոն Պերեսը կընդունի Շառլ Ազնավուրին՝ նոյեմբերին վերջինիս Թել-Ավիվ կատարելիք այցի ընացքում:

Երգչին պաշտոնապես հրավիրել են նախագահական նստավայր ընթրիքի եւ նա ընդունել է հրավերը, հաղորդում է  իսրայելական ynetnews.com պորտալը:

Հայկական ծագմամբ ֆրանսիացի լեգենդար երգիչ ու դերասանը նոյեմբերի 23-ին միակ համերգով հանդես կգա Թել-Ավիվում:

Ինչպես ավելի վաղ հաղորդվում էր, 89-ամյա Ազնավուրը, ով միաժամանակ զբաղեցնում է Շվեյցարիայում Հայաստանի դեսպանի պաշտոնը, իր այցը նվիրել է խաղաղ գործընթացին աջակցմանն ու հասարակական աջակցության բարձրացմանը:

Ինչպես հաղորդում է պորտալը, Ազնավուրի որոշ երգեր թարգմանվել են եբրայերեն: 2011թ.-ին երգիչը պարգեւատրվել էր Երուսաղեմի Հրեական համալսարանի «Scopus Award» մրցանակով: