Երկաթուղային շարժակազմը ավելի քան 240 ուղեւորներով դուրս է եկել ռելսերից ավստրալական Քուինսլենդ նահանգում Ռեդլինչ քաղաքից 16 կմ հեռավորության վրա գտնվող Կուրանդա բնակավայրի մոտ:
Միջադեպի, որ տեղի է ունեցել մարտի 25-ին, ժամը 10:30-ին, պատճառը սողանքն է, որ թափվել էր անմիջապես ռելսերի վրա:
Նախնական տվյալներով, միջադեպի արդյունքում 5 մարդ վնասվածքներ են ստացել:
Տուժածների մեջ երեխաներ եւ տարեցներ կան, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Դեպքի վայրում աշխատում են վթարային-փրկարարական ծառայություններն ու բժիշկների խմբերը:




























